• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակի նվիրված միջոցառում Շվեյցարիայի Լոկառնո քաղաքում

27 հուլիսի, 2011

Հուլիսի 28-ին, Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, Շվեյցարիայի Տիսինո շրջանի Լոկառնո քաղաքի ցուցասրահներից մեկում տեղի ունեցավ հայ ժամանակակից կերպարվեստի բնագավառի երկու երիտասարդ նկարիչների` Արեւիկ Մկրտչյանի եւ Աննա Հարությունյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր Շվեյցարիայի Տիսինո կանտոնի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության նախաձեռնությամբ, Շվեյցարիայում ՀՀ դեսպանության, Լոկառնոյի բարեգործական կոմիտեի եւ մշակութային հարցերով կազմակերպական հանձնաժողովի ջանքերով:

Միջոցառմանը մասնակցում էին Շվեյցարիայում ՀՀ դեսպանության, Տիսինոյի պետական եւ հանրային կառույցների, տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ընթերցվեց Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի ուղերձը, որում մասնավորապես նշվում էր, որ Հայաստանի անկախության քսանամյակի միջոցառումների շարքում մշակութային նման միջոցառման կազմակերպումն արտահայտում է Հայաստանի որպես անկախ ու կայուն պետության վերաբերմունքը իր երկրի պատմության եւ ժառանգության հանդեպ` միաժամանակ ի ցույց դնելով խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով իր ապագան կերտելու Հայաստան պետության եւ հայ ժողովրդի ձգտումը:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան ցուցահանդեսի կազմակերպիչները` նշելով հայկական մշակույթի առանձնահատուկ գրավչությունն ու ինքնատիպությունը, հայ ժողովրդի ստեղծագործական զարմանահրաշ ունակությունները, որ չնայած բազմաթիվ դժվարություններին մշտապես զարգացել է ու նորանոր ստեղծագործություններ պարգեւել աշխարհին:

Լոկառնոյում հայ ժամանակակից արվեստի ներկայացուցիչների աշխատանքների ցուցահանդեսը կգործի մինչեւ 2011 թ. հոկտեմբերի 28-ը:

Շվեյցարիայի իտալախոս մասում կազմակերպվող Հայաստանի անկախության 20 ամյակին եւ հայկական մշակույթին նվիրված միջոցառումների շարքում Լոկառնոյում նախատեսվում են նաեւ օգոստոսի 25-ին` Հայաստանին նվիրված ֆիլմի ցուցադրում, սեպտեմբերի 22-ին` Հայաստանում շվեյցարական KASA եւ Արեվամանուկ հումանիտար կազմակերպությունների գործունեության ներկայացումը, հոկտեմբերի 8-ին` հայկական ավանդական խոհանոցի ներկայացում:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: