• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Շվեյցարիայի մայրաքաղաքում ցուցադրվել է «Աղետ» վավերագրական ֆիլմը

14 ապրիլի, 2011

Ապրիլի 13-ին Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանում
հայ-շվեյցարական բարեկամության խորհրդարանական խմբի եւ «Վտանգված ժողովուրդների ընկերակցություն» (Gesellschaft für bedrohte Völker) կազմակերպության նախաձեռնությամբ Բեռնի արվեստի թանգարանի կինոդահլիճում ցուցադրվել է գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի (Eric Friedler) նկարահանած «Աղետ. Մի Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը:

Իննսուն րոպեանոց ֆիլմի ցուցադրությանը հաջորդեցին քննարկումներ` կինոռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի եւ Դողան Ախանլիի մասնակցությամբ: Գերմանիայում բնակվող թուրք գրողը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ «Վերջին դատարանի դատավորները» (Dogan Akhanli, die Richter des Jüngsten Gerichts) գրքի հեղինակն է: «Աղետ» ֆիլմը նկարահանվել է Հայոց Ցեղասպանության ականատեսների, Թուրքիայում ամերիկացի եւ եվրոպացի դիվանագետների (այդ թվում` Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Մորգենթաուի, Գերմանիայի դեսպան Մետտեռնիխի եւ այլոց), ինչպես նաեւ հումանիտար առաքելություններով այնտեղ գտնվածների հիշողությունների հիման վրա: Ֆիլմի ցուցադրումը նախատեսվում է նաեւ հեռուստատեսությամբ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: