• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկումներ Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանում

16 մարտի, 2011

Ս.թ. մարտի 16-ին Շվեյցարիայի Համադշնության խորհրդարանում հայ-շվեյցարական բարեկամության խորհրդարանական խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցան քննարկումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

     Քննարկումներին մասնակցում էին Շվեյցարիայի խորհրդարանի հայ-շվեյցարական բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահներ Ուելի Լեոնբերգերը և Դոմինիկ Դը Բումանը, բարեկամության խմբի անդամները, գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը, այլ խորհրդականներ, խորհրդարանի աշխատակազմի և Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի քաղաքական տնօրինության ներկայացուցիչներ, Շվեյցարիայում ՀՀ դեսպանության և Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության աշխատակիցները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:        

      Քննարկումները բացելով հայ-շվեյցարական խորհրդարանական խմբի նախագահ Դոմինիկ դե բումանը նշեց, որ խումբը 2008թ. հունիսին Հայաստան կատարած այցի ընթացքում այցելել է նաև Լեռնային Ղարաբաղ և որ ներկայիս քննարկումները նպատակ ունեն նաև հնարավորինս տեղեկացնել շվեյցարական քաղաքական շրջաններին Հայաստանի համար կենսական կարևորության խնդիրներից մեկի`Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա աշխարհաքաղաքական հետևանքների և խնդիրների մասին:   

  Քննարկումներին §Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակագրությունը և մարդու իրավունքներին առնչվող հարցեր¦, §ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների կոնցեպտները¦, §Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի վիճելի հարցերը¦ և §Լեռնային Ղարաբաղի հակամարտության հեռանկարները. հնարավոր զարգացումներ և դրանց քաղաքական հետևանքները¦ թեմաներով զեկույցներով հանդես եկան փորձագետներ Թեսա Հոֆմանը, Ժերար Գերգերյանը, Օտտո Լյուխտերհարդը և Ժյուլիեն Զարաֆյանը:

            Զեկույցներին հաջորդեց մասնակիցների հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկումներ:

        Քննարկման մասնակիցներին տարածվեց հայ-շվեյցարական խորհրդարանական խմբի ջանքերով պատրաստված §Լեռնային Ղարաբաղ. Մարդու իրավունքներ, միջազգային իրավունք և աշխարհաքաղաքական ասպեկտներ¦ և §Ջուղայի ավերումը և Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը¦ խորագրով բրոշյուրները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: