• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շ. Ազնավուրի հանդիպումը

04 փետրվարի, 2011

 Փետրվարի 4-ին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը հանդիպում ունեցավ Ժուրա կանտոնի նահանգների խորհրդական (Conseiller aux Etats), Ժուրա կանտոնի և Հանրապետության նախկին նախարար, Սեմրա (Semra) հիմնադրամի նախագահ Կլոդ Հեշի և նույն հիմնադրամի փոխնախագահ Ժան-Պիեռ Բեռնհարդի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ժուրա կանտոնի կողմից հիմնադրամի միջոցով Հայաստանում երեխաների աջակցության ծրագրերի ընթացքը, կանտոնի առողջապահության, համագործակցության և կրթության ծառայությունների և Երևանի մանկաբուժության կենտրոնի, ինչպես նաև Սեմրա հիմնադրամի և Երևանի Արաբկիր բժկական կենտրոնի միջև համագործակցության ուղղությունները: Հանդիպման ընթացքում դեսպան Ազնավուրը կարևորեց Ժուրա կանտոնի կողմից Հայաստանի երեխաներին ցուցաբերվող օժանդակության շարունակումը և ընդլայնումը:

Սեմրա հիմնադրամը ստեղծվել է 1988թ. երկրաշարժից հետո` դրսևորելով Շվեյցարիայի համերաշխությունը հայ ժողովրդին և արդեն ավելի քան 20 տարի պարբերական ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանում մանկական առողջապահական ծրագրերին:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: