• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Համայնքի մասին

Հայ համայնքը

Շվեյցարիայում ապրում է շուրջ 4.500 հայ, որոնց մի մասը 1915թ. Եղեռնից փրկված և Շվեյցարիայում ապաստան գտած հայ որբերի սերունդներն են, մյուս մասը եկել է Թուրքիայից, Լիբանանից, Սիրիայից, Եգիպտոսից և վերահաստատվել այստեղ: Ակտիվ միջուկը կազմում են մոտ 1.500 հայեր, որոնք կազմակերպում են արդեն ավանդական դարձած բազմաթիվ միջոցառումներ` պահպանելով հայկական ոգին համայնքի ներսում: Գործում են մոտ 15 ընկերություններ, քաղաքական կուսակցություններ չկան: Ընկերություններից առավել ակտիվ են Շվեյցարահայ միությունը, Շվեյցարիա-Հայաստան ընկերությունը, Հ.Բ.Ը.Մ. շվեյցարական մասնաճյուղը, Հայ կանանց միությունը, Շվեյցարիայի հայերի ֆորումը և այլն: Գործում է հայկական մեկօրյա դպրոցը, տպագրվում է երկու ամսագիր`  ՙԱրձագանքը՚` երկրի ֆրանսիական մասում և ՙՄենք՚-ը` գերմանական մասում: Ժնևում է գտնվում նաև հայ դասական ճարտարապետության ոճով կառուցված հայկական Սուրբ Հակոբ եկեղեցին /ճարտարապետ` Յութուչյան, 1969թ./:

Համայնքը թեպետ սակավաթիվ է, սակայն խիստ կազմակերպված, հատկապես` ֆրանսախոս մասում և սերտորեն համագործակցում է ՀՀ դեսպանության հետ: Տարվա ընթացքում համատեղ կազմակերպվում են միջոցառումներ: Համայնքը նաև տեխնիկական աջակցություն է ցուցաբերում ՀՀ դեսպանությանը կարևոր միջոցառումների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների Ժնև ժամանման ժամանակ:

Ցեղասպանության ճանաչման և դրան առնչվող բոլոր հարցերում կարևորագույն շարժիչ ուժ են հանդիսանում Շվեյցարիայում հայ համայնքը և կազմակերպությունները: Դաշնային մակարդակով ցեղասպանության ճանաչման գործընթացի հաջողությունը արդյունք էր համայնքի բոլոր կազմակերպությունների միասնական գործունեության, համատեղ կազմակերպված տարբեր ակցիաների և միջոցառումների, որ միտված էին  պատգամավորների հետ նպատակաուղղված աշխատանքներ կատարելուն` վերջիններիս դրական ձայները ապահովելու նպատակով: Ամբողջ շրջանում սերտ համագործակցություն է ընթացել դեսպանության հետ, որի արդյունքում, դերերի հստակ բաշխման միջոցով, ծրագրվել և իրագործվել է սփյուռքի և պետական մակարդակներով լծակների օգտագործումը: Այս հարցի առնչությամբ համայնքային կազմակերպություններից յուրահատուկ տեղ է զբաղեցնում ՙՇվեյցարիա-Հայաստան Ընկերակցություն՚ կազմակերպությունը: Այն ամենաակտիվ դերն է կատարում շվեյցարական ներքաղաքական դաշտ մուտք գործելու հարցում:

Համայնքի առանձին ներկայացուցիչներ ակտիվորեն հետևում և մասնակցում են Շվեյցարիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացներին, այս կապակցությամբ հոդվածներ են տպագրում մամուլում, նամակներ ուղղում ՇՀ կառավարության անդամներին: 2001թ. դեկտեմբերի 10-ին Ժնևի կառավարության կողմից ցեղասպանության ճանաչման հարցում իր ավանդն ուներ հայ համայնքը:

Համայնքում կան միջին ու մանր գործարարներ, ֆինանսիստներ, առևտրականներ, մտավորականներ, ՄԱԿ-ի և Ժնևում տեղակայված այլ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներ: Որոշ հայ գործարարներ աջակցում են նաև Հայաստանից ժամանակավորապես ՇՀ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին` ապահովելով նրանց ժամանակավոր աշխատանքով և հնարավորինս ցուցաբերելով աջակցություն այլ հարցերում:

Հայաստանում և ԼՂ-ում մեծ ներդրումներ է իրականացնում Ֆրանկ Մյուլլեր ժամագործական հայտնի ընկերությունը, որի սեփականատերը Վարդան Սիրմակեսն է: Համայնքի որոշ կազմակերպություններ աջակցում են Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացմանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: