• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Ժնևում անցկացվել է «Ժնևցի հումանիստ-բարերարների հայանպաստ գործունեությունը հայ ժողովրդի պատմության ողբերգական իրադարձությունների ժամանակ» խորագրով համաժողովը

12 ապրիլի, 2025

Ապրիլի 12-ին, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ և Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է «Ժնևցի հումանիստ-բարերարների հայանպաստ գործունեությունը հայ ժողովրդի պատմության ողբերգական իրադարձությունների ժամանակ» խորագրով համաժողովին, որը տեղի է ունեցել Ժնևի  հայկական կենտրոնում։ Միջոցառմանը մասնակցում էին շվեյցարացի և հայազգի մտավորականներ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքների ժառանգներ։

 Համաժողովը կազմակերպվել էր Ժնևի «Գուստավ Ադոր» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիմնադրամների համագործակցությամբ՝ նպատակ ունենալով հիշել և երախտիքի տուրք մատուցել այն արժեքներին, որոնցով առաջնորդվել են ժնևցի հումանիստ-բարերարները հայոց պատմության դժվարին օրերին հայ ժողովրդին սատարելու ջանքերում։

 Համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել Օսմանյան կայսրությունում համիդյան ջարդերի և Հայոց ցեղասպանության օրերին շվեյցարացի ժողովրդի և հումանիստների հայանպաստ գործունեությանն և համերաշխությանը հայ ժողովրդին, ինչը հայ-շվեյցարական բարեկամության հիշարժան էջերից է։ Ներկայացվել են հայ ժողովրդի համար դժվարին այդ ժամանակահատվածում ժնևցի հումանիստ-բարերարների՝ Շվեյցարիայի Ազգային ժողովի նախագահ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Գուստավ Ադորի, ինչպես նաև Լեոպոլդ Ֆավրի և Էդուարդ Նավիլի ջանքերը որբացած հայ մանուկներին օգնություն ցուցաբերելու հարցում։ Հայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի՝ «Հայ որբերի բարեկամին» մակագրությամբ Գուստավ Ադորի՝ 1913 թվականին ստեղծված դիմանկարը միջոցառմանը ներկայացվել է որպես հավաքական հիշողության յուրօրինակ խորհրդանիշ։

 Մեծ երախտագիտությամբ հիշատակվել է Անտոնի Կրաֆտ Բոնարի շնորհիվ Բենյինում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ որբերին ապաստան տրամադրելու համար մանկատան հիմնումը՝ մանուկներին հայկական կրթությամբ ու ոգով դաստիարակելու վեհ նպատակով։

 Իր խոսքում դեսպան Հասմիկ Տոլմաջյանը բարձր է գնահատել Շվեյցարիայի ժողովրդի անմնացորդ նվիրվածությունը հայ ժողովրդին նրա պատմության դժվարին ժամանակաշրջանում։ Դեսպանը երախտիքի տուրք է մատուցել շվեյցարացի հումանիստներին՝ ընդգծելով, որ նրանց գործունեության շնորհիվ տեղի ունեցած իրադարձությունները հիշվում են ոչ միայն ողբերգական և դաժան էջերով, այլև հումանիզմի դրսևորումներով, որոնք մարդկային արժեքների հանդեպ հավատի աղբյուր են հանդիսանում։ Դեսպանը նաև կարևորել է համատեղ ջանքերով հայ–շվեյցարական բարեկամության խորացմանն ուղղված քայլերն ու հավաքական հիշողության պահպանումը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: