• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանին

04 ապրիլի, 2025
Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2025թ-ի փետրվարի 24-ից ապրիլի 4-ը Ժնևում կայացավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 58-րդ նստաշրջանը։

 Նստաշրջանի բարձրաստիճան հատվածին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

 Ժնևում այցի շրջանակներում՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական հանդիպումներ ունեցավ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրքի և ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։

ՄԻԽ 58-րդ նստաշրջանի ընթացքում հնչեցրած իր գլոբալ զեկույցում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Բարձր հանձնակատարը նշեց, որ ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին՝ հույս հայտնելով, որ դրանք «կհանգեցնեն ճշմարտության բացահայտման, ապաքինման և հաշտեցման գործընթացին»՝ պատրաստակամություն հայտնելով նաև իր աջակցությունը բերել վերջինիս։ Բարձր հանձնակատարն անդրադարձավ նաև Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, ներառյալ ազգությամբ հայերին՝ նշելով, որ «նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն»։

ՄԻԽ բարձրաստիճան հատվածին հետևած քննարկումների օրակարգում էին երեխաների իրավունքների պաշտպանության, պատշաճ բնակարանային պայմանների, անցումային արդարադատության, սննդի իրավունքի, իրավապաշտպանների խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի, կրոնական ազատությունների, փոքրամասնությունների իրավունքների, ինչպես նաև մշակութային ժառանգության և այլ հարցեր: ՄԻԽ նստաշրջանի մի շարք ինտերակտիվ երկխոսություններ նվիրված էին առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակներին։

 Համաձայն ՄԻԽ 55-րդ նստաշրջանում ընդունված, ՀՀ հեղինակած ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի, ՄԻԽ 58-ի շրջանակներում կազմակերպվեց «Վաղ նախազգուշացման ու ցեղասպանության կանխարգելման» թեմայով պանելային քննարկումը։

 ՄԻԽ 58-րդ նստաշրջանի օրակարգի 8-րդ կետի ներքո, Ժնևում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ներկայացրեց «Թվային տեխնոլոգիաները ու կանանց և աղջիկների իրավունքները» խորագրով համատեղ հայտարարությունը ՄԱԿ-ի անդամ 70 երկրների անունից։ Հայաստանի հիշյալ նախաձեռնությանը,  որպես հեղինակների հիմնական խմբի անդամներ, միացել էին նաև Ֆրանսիան,  Ճապոնիան, Էստոնիան, Չիլին, Քենիան և Կոստա Ռիկան:  

 ՀՀ մշտական ներկայացուցչությունը հանդես եկավ 46 ելույթով, ինչպես նաև միացավ 18 համատեղ հայտարարությունների։

 ՄԻԽ օրակարգի ընդհանուր և առանձին քննարկումներում ՀՀ մշտական ներկայացուցչությունն անդրադարձավ ԼՂ բնակչության էթնիկ զտումից և բռնի տեղահանումից հետո Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականությանը, հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը, Ադրբեջանում պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման ու բեմականացված դատավարությունների խնդրին, որոնք ընթանում են դատավարական կոպիտ խախտումներով, խոշտանգումների և հարկադրանքի բացահայտ նշաններով։ Ընդգծվեց ՀՀ ամուր հանձնառությունը տարածաշրջանում արդարացի խաղաղության և անվտանգության ու կայունության տևակայունության հաստատման ուղղությամբ։

 ՀՀ մշտական ներկայացուցչության ելույթներում ներկայացվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման բնագավառում արձանագրված ձեռքբերումները:

 Հայաստանն, ի թիվս այլ բանաձևերի, համահեղինակեց կրոնի կամ հավատքի ազատության, մշակութային իրավունքների, մշակութային ժառանգության պաշտպանության,  սննդի իրավունքի, իրավապաշտպանների, նեյրոտեխնոլոգիայի և մարդու իրավունքների, ահաբեկչության դեմ պայքարի, կանանց դիվանագիտության, տարեցների իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության վերաբերյալ ՄԻԽ 58-րդ նստաշրջանի բանաձևերը:

 ՄԻԽ 58-ի շրջանակներում տեղի ունեցավ Ադրբեջանում մարդու իրավունքների  վերաբերյալ հարակից միջոցառում, որը կազմակերպել էր Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպությունը։ Միջոցառմանն անդրադարձ եղավ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին։

 ՄԻԽ 58-ի ընթացքում ՀՀ ՄՆ համահեղինակեց Անվճար կրթական իրավունքի բանաձևի հեղինակների խմբի կողմից կազմակերպված «Strengthening the right to free Education to Transform Millions of lives» խորագրով հարակից միջոցառումը:

 Հայաստանի մշտական ներկայացուցչությունը մասնակցեց ՄԻԽ նստաշրջանի շրջանակներում ավանդաբար կազմակերպվող ազգային հագուստին նվիրված մշակութային երեկոյին՝ ներկայացնելով հայկական ավանդական տարազը։

 ՄԱԿ ՄԻԽ հաջորդ՝ 59-րդ նստաշրջանը կմերկնարկի 2025թ. հունիսին:

 

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: