• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

ՀՀ Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 57-րդ նստաշրջանին

11 սեպտեմբերի, 2024
ՀՀ Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 57-րդ նստաշրջանին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Պարոն նախագահ,

Մեկ տարի առաջ Ադրբեջանը էթնիկ զտում իրականացրեց Լեռնային Ղարաբաղում: Ցանկանում եմ հիշեցնել, որ այդ կապակցությամբ ՄԱԿ-ի 40 անդամ երկիր Մարդու իրավունքների խորհրդում հանդես եկան հայտարարությամբ և արտահայտեցին իրենց «խորին մտահոգությունը Լեռնային Ղարբաղում տիրող հումանիտար ծանր իրավիճակի և մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված ճգնաժամի», նաև «էթնիկ հայերի հոծ զանգվածների՝ իրենց տներից տեղահանման վերաբերյալ, ինչը տեղի ունեցավ Ադրբեջանի ռազմական գործողության և Լաչինի միջանցքի ինն ամիս տևած բլոկադայի հետևանքով»: Այդ երկրները կոչ արեցին Բարձր հանձնակատարին ուշադիր հետևել իրավիճակին և  զարգացումների մասին տեղյակ պահել այս Խորհուրդին:

Մեծարգո պարոն Բարձր հանձնակատարը ևս արտահայտեց իր մտահոգությունը, մասնավորապես՝ «քաղաքացիական անձանց հանդեպ կրկին ռազմական ուժի կիրառման հնարավորության առնչությամբ»: Նա շեշտեց էթնիկ հայ բնակչության իրավունքների պաշտպանության կարևորությունը:

Բարձր հանձնակատարը հայտարարեց նաև, որ «մարդու իրավունքների և միջագային հումանիտար իրավունքի ոտնահարման յուրչաքանչյուր դեպք պետք է շուտափույթ կերպով անկախ և թափանցիկ հետաքննության առարկա դառնա՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և տուժածների իրավունքները վերականգնելու համար»:

Արդարադատության միջազգային դատարանը, ինչպես նաև բազում հեղինակավոր միջաազգային հաստատություններ իրենց հերթին հայտնեցին Ադրբեջանի կողմից իրականացված մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին:

Ելնելով վերոնշյալից, Հայաստանը կոչ է անում Մարդու իրավունքների Բարձր հանձնակատարին շարունակել հետամուտ լինել այս հարցին և  ձեռք բերված տվյալների մասին զեկուցել Խորհրդին:

Շնորհակալություն:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: