• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

«Market Focus: Armenia» խորագրով տնտեսական միջոցառում

22 մայիսի, 2024
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ. մայիսի 22-ին Ժնևում տեղի ունեցավ «Market Focus: Armenia» խորագրով տնտեսական միջոցառումը, որը համատեղ կազմակերպվել էր Հայ-շվեյցարական առևտրաարդյունաբերական պալատի և  Ժնևի առևտրարդյունաբերական և ծառայությունների պալատի կողմից։ Միջոցառման նպատակն էր նպաստել Շվեյցարիայի և Հայաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև ներդրումների խթանմանը:

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրանցը, Հայ-շվեյցարական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մայք Բարոնյանը, Ժնևի առևտրարդյունաբերական և ծառայությունների պալատի գլխավոր տնօրեն Վինսենթ Սուբիլիան, Ժնևի քաղաքային խորհրդի անդամ Ռուզաննա Թահվերդյանը: Հիմնական ելույթներով հանդես եկան նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։ Հանդիպմանը շնորհանդեսներով ներկայացան հայկական «FAST» և «Prima Finance» ընկերությունները, իսկ շվեյցարական «NINECUBES» և «SCHULER Caves St-Jacques» ընկերությունները կիսվեցին Հայաստանում իրենց բիզնես գործունեության հաջողված փորձով։

Հանդիպումը կարևոր հարթակ տրամադրեց ՀՀ կառավարության ներկայացուցիչներին, հայկական ձեռնարկություններին, շվեյցարահայ համայնքի գործարարներին շվեյցարացի ձեռնարկատերերին Հայաստանի տնտեսական հնարավորությունները,  ոլորտային առաջնահերթություններն ու կարիքները, բիզնես միջավայրն ու ներդրումային հեռանկարները ներկայացնելու համար։

Միջոցառմանը հաջորդեց ընդունելություն, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ պաշտոնական միջավայրում մտքեր փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ, միջանձնային և մասնագիտական կապեր հաստատել։ 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: