• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Բիզնես վեբինար` «Հայաստան 2024. Տնտեսական ոլորտում նոր զարգացումներ, բիզնես հնարավորություններ»

15 փետրվարի, 2024
Բիզնես վեբինար` «Հայաստան 2024. Տնտեսական ոլորտում նոր զարգացումներ, բիզնես հնարավորություններ»
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

Ս․թ․ փետրվարի 15-ին տեղի ունեցավ Շվեյցարիա-Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս առևտրի համատեղ պալատի կողմից կազմակերպված` «Հայաստան 2024. Տնտեսական ոլորտում նոր զարգացումներ, բիզնես հնարավորություններ» խորագրով բիզնես վեբինարը, որին ողջույնի խոսքով հանդես եկան Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրանցը։

Վեբինարը կազմակերպվել էր «Switzerland Global Enterprise» ընկերության հետ համատեղ՝ նպատակ ունենալով շվեյցարական ընկերություններին թարմացված տեղեկություններ տրամադրել Հայաստանում բիզնես հնարավորությունների մասին, մասնավորապես՝ ենթակառուցվածքների ոլորտում:

 Միջոցառմանը պրեզենտացիաներով հանդես եկան «Էնթերփրայզ Արմենիայի» ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը և Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը, որոնք ներկայացրեցին Հայաստանի բիզնես միջավայրը, ներդրումային հնարավորություններն ու ծրագրերը։

Վեբինարին մասնակցեցին նաև Հայաստան-Շվեյցարիա առևտրային պալատի նախագահ Մայք Բարոնյանը, մի շարք շվեյցարացի գործարարներ և բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման ընթացքում տեղեկատվություն տրամադրվեց նաև 2024թ․ մայիսի 14-ից 16-ը Երևանում կայանալիք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) տարեկան հանդիպման կապակցությամբ Հայաստան նախատեսվելիք Շվեյցարիայի բիզնես առաքելության և նույն ժամանակահատվածում  Հայաստանում անցկացվելիք «Շվեյցարիայի օրերի» մասին:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: