• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանին

04 ապրիլի, 2023
Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2023թ. փետրվարի 27-ից ապրիլի 4-ը Ժնևում տեղի ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 52-րդ նստաշրջանը։

Նստաշրջանի բարձրաստիճան հատվածին մասնակցեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Իր ելույթում նախարար Ա. Միրզոյանը վերահաստատեց Հայաստանի անսասան հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը՝ ընդգծելով, որ ըստ Մամուլի ազատության, ինչպես նաև Ժողովրդավարության համաշխարհային ցուցանիշների Հայաստանը տարածաշրջանում ստացել է ամենաբարձր վարկանիշները։ ԱԳ նախարարն անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը, ինչպես նաև դրա վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշմանը։ Մասնավորապես նշվեց, որ դատարանը վճռել է, որ առկա է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ ԱԳ նախարարը կարևորեց ՄԱԿ-ի միջգործակալական առաքելության տեղակայումը Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում՝ նշելով որ դա նվազագույնն է, ինչ միջազգային հանրությունը կարող է անել այս պայմաններում։

Աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ժնևում ունեցավ նաև մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրքի հետ։  

Բարձրաստիճան հատվածին հետևեցին նստաշրջանի ընդհանուր քննարկումները, ինտերակտիվ երկխոսությունները և պանելային հանդիպումները, որոնք կենտրոնանում էին Խորհրդի օրակարգի այնպիսի առանցքային թեմաների վրա, ինչպիսիք են հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների իրավունքների պաշտպանության, պատշաճ բնակարանային պայմանների, սննդի իրավունքի, իրավապաշտպանների, զարգացման իրավունքի, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հարցերը։ Քննարկվեցին նաև կրոնական ազատությունների, շրջակա միջավայրի և մշակութային իրավունքների պաշտպանության հարցերը։ Մի շարք ինտերակտիվ երկխոսություններ նվիրված էին առանձին երկրներում, այդ թվում՝ Բելառուսում, Իրանում, Ուկրաինայում և Սիրիայում մարդու իրավունքների իրավիճակներին։

ՀՀ մշտական ներկայացուցչությունը նստաշրջանի ընթացքում հանդես եկավ 50 ելույթներով՝ անդրադառնալով ՄԻԽ շրջանակներում քննարկվող հիմնական թեմաներին, ներկայացրեց մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի առաջնահերթությունները։ Հատուկ անդրադարձներ կատարվեցին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանն ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության իրավունքների ոտնահարումներին, Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանը, ինչպես նաև հայերի հանդեպ իրականացվող ռասիստական, խտրական վերաբերմունքին ու ատելության սերմանմանը։

Նստաշրջանի աշխատանքների ընթացքում առանձին ելույթներով Լաչինի միջանցքի արգելափակմանն ու Լեռնային Ղարաբաղին անդրադարձան նաև Եվրոպական Միությունը, Կիպրոսը, Լյուքսեմբուրգը,  Ֆրանսիան,  Հունաստանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Ավետարանչական համաշխարհային ընկերակցությունը։

ՄԻԽ 52-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը միացել է 19 համատեղ հայտարարության։ Հայաստանը նաև, որպես ՄԻԽ պաշտոնական փաստաթուղթ, շրջանառել է վեց հայտագիր, որոնք հիմնականում վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, Լաչինի միջանցքի շրջափակմանն ու դրա վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։ Հայտագրարից մեկը անդրադառնում էր Սումգայիթում հայերի ջարդերի 35-րդ տարելիցին։

Նստաշրջանի ընթացքում Հայաստանի մասնակցությամբ ստեղծվեց ՄԻԽ Համընդհանուր պարբերական դիտարկման մեխանիզմի աշխատանքային խումբ, որը հանդես եկավ համատեղ հայտարարությամբ։ 

ՄԻԽ 52-րդ նստաշրջանում Հայաստանը համահեղինակեց մի շարք կարևոր բանաձևեր՝ այդ թվում իրավապաշտպանների, սննդի իրավունքի, միգրանտների, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային վերաբերմունքի, մշակույթի ինչպես նաև ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ։

Նստաշրջանի ընթացքում Հայաստանի, Բելգիայի, Սենեգալի, Թայլանդի և Մեքսիկայի համատեղ նախաձեռնությամբ ընդունվեց «Մարդու իրավունքներով զբաղվող տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցություն» խորագրով բանաձևը, որն ընդունվեց կոնսենսուսով: Բանձևը համահեղինակել են շուրջ վեց տասնյակից ավել երկրներ:

ՄԻԽ շրջանակներում Հայաստանը մի շարք երկրների և հասարակական կազմակերպությունների հետ միասին մասնակցեց երկու հարակից միջոցառումների կազմակերպմանն ու աշխատանքներին։ Առաջինը նվիրված էր հումանիտար իրավիճակներում կանանց և աղջիկների իրավունքներին, իսկ երկրորդը՝ «ԴԱԵՇ» ահաբեկչական խմբավորման ոճրագործություններին, ներառյալ՝ ազգությամբ եզդիների դեմ իրականացված ցեղասպանությանը։

Հայաստանի մշտական ներկայացուցչությունը մասնակցեց ՄԻԽ նստաշրջանի շրջանակներում ավանդաբար կազմակերպվող ազգային հագուստին նվիրված մշակութային երեկոյին։ Ներկայացվեցին հայկական ավանդական տարազը, գինին, կոնյակն ու քաղցրավենիքները։ 

ՄԻԽ հաջորդ՝ 53-րդ նստաշրջանը կմեկնարկի 2023թ․ հունիսին:

ՄԻԽ նախորդ նստաշրջաններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ մանրամասները, ինչպես նաև ՀՀ մշտական ներկայացուցչության ելույթները հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://switzerland.mfa.am/en:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: