• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

ՀՀ Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի օրակարգի չորրորդ կետի ներքո

22 մարտի, 2023
ՀՀ Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի օրակարգի չորրորդ կետի ներքո
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Պարոն նախագահող,

Հայաստանը հրավիրում է այս բարձր մարմնի ուշադրությունն այն ծանր իրավիճակին, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ոտնահարման հետևանքով: Եթե իրավիճակը շտկելու համար համապատասխան և անհրաժեշտ միջոցներ անհապաղ չձեռնարկվեն, այն կարող է վատթարանալ՝ հանգեցնելով զանգվածային ոճրագործությունների: Առկա են դրա մասին ազդարարող բոլոր նախանշանները: 

Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով, մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում գնալով վատթարանում է, ինչի մասին ահազանգում են մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են Human Rights Watch-ը, Amnesty International-ը և Freedom House-ը:

Միևնույն ժամանակ, մի շարք միջազգային զեկույցներ՝ դրանց թվում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի դիտորդները, հաստատում են Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի փաստը:

Ադրբեջանի հնչեցրած ռազմատենչ հռետորաբանությունը նոր ոտնձգություններ է պարունակում Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ: Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հրապարակայնորեն հայտարարում է, որ Հայաստանի հետ խաղաղության ցանկացած պայմանագիր կկնքվի միայն իր՝ Ադրբեջանի պայմաններով: Միևնույն ժամանակ Ադրբեջանը մշտապես կրակոցներ է արձակում քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների ուղղությամբ:

Միջազգային հանրության կոչերն ու մտահոգության արտահայտումներն Ադրբեջանի համար ոչ մի արժեք չունեն: Ադրբեջանը քամահրանքով է վերաբերվում նույնիսկ այն կոչերին, որոնք գալիս են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարից, Մարդու իրավունքների հարցերով Բարձր հանձնակատարից և Հատուկ ընթացակարգերի մանդատակիրներից:

Ավելին, Ադրբեջանը հրաժարվում է իրագործել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնք պարտադիր են կատարման համար։ Դրանք պահանջում են. ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով, ինչպես նաև պաշտպանել բռնություններից և մարմնական վնասվածքներից այն անձանց, որոնք գերեվարվել են Հակամարտության արդյունքում, կանխել հայերի դեմ ուղղված ռասիստական և խտրականություն բորբոքող ու հրահրող գործողությունները՝ ներառյալ պաշտոնյաների և հանրային հաստատությունների կողմից, կանխել հայկական մշակութային ժառանգության պղծումն ու վանդալիզմը և պատժի ենթարկել դրանք իրականացնողներին:

Մարդու իրավունքների այս կոպտագույն խախտումներին պետք է վերջ դրվի: Մենք համոզված ենք, որ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելության տեղակայումը կարող է դառնալ կանխարգելման կարևոր մեխանիզմ:

Եթե Ադրբեջանը մերժի այս նախաձեռնությանը, առավել հստակ ազդանշան կուղարկի, որ պատրաստվում է իրականացնել էլ ավելի մեծ ծավալի ոճրագործություններ:

Շնորհակալություն։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: