• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

ՀՀ Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում

17 մարտի, 2023
ՀՀ Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

52-րդ նստաշրջան, օրակարգի երրորդ կետ, ընդհանուր քննարկում

Պարոն նախագահող,

Հայաստանը շարունակում է խորապես մտահոգված լինել մարդասիրական ճգնաժամով, որը ստեղծվել է Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով: Այն անդրադառնում է ԼՂ բնակչության կյանքի բոլոր ոլորտների վրա, քայքայում է տնտեսությունը և ծանր հետևանքներ թողնում հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, տարեցների և հաշմանդամների վրա: Ինչպես նշված էր Արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ, միջանցքի փակումը «խորը բացասական ազդեցություն է թողնում անհատների առողջության և կյանքի վրա» և «կարող է ունենալ անդառնալի հետևանքներ նրանց իրավունքների» համար: Սա նախապատրաստվող էթնիկ զտման տագնապալից ազդանշաններից է:

ԱՄԴ որոշման համաձայն, Ադրբեջանը պետք է անխոչընդոտ երթևեկություն ապահովի Լաչինի միջանցքի ամբողջ երկայնքով: Հակառակ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և բազում այլ առաջնորդների կոչերի, Ադրբեջանը չի իրականացնում Դատարանի այս որոշումը, որը պարտադիր է կատարման համար: Ավելին, Ադրբեջանը ձեռնամուխ է եղել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանը: Վերջերս, Ադրբեջանի ղեկավարությունն ավելի հաճախ է հնչեցնում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր պահանջները: Անցած օրերին, Ադրբեջանի իրականացրած ռազմական սադրանքի արդյունքում, Լեռնային Ղարաբաղում սպանվեց երեք հայ: Ադրբեջանը թիրախավորում է գյուղատնտեսական օգտագործման տարածքները և հայ  գյուղացիներին՝ նպատակ ունենալով զրկել նրանց ապրուստի միջոցներից: Դա իրականցվում է հենց այն ժամանակ, երբ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով սննդամթերքի ներկրումը Լեռնային Ղարաբաղ անհնարին է դարձել:

Ադրբեջանը նպատակ ունի կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության համար և նրանց դուրս մղել նախնիների հողից: Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ «իրավունքն ուժեղինն է» և որ «միջազգային օրենքը չի գործում»:

Մնում է պարզել արդյո ՞ք միջազգային իրավունքը կհաղթանակի մարդասիրական այս ճգնաժամի պարագայում: ՄԱԿ-ի փաստահավաք առաքելության տեղակայումը Լեռնային Ղարաբաղում այն նվազագույնն է, ինչ կարելի է անել օրենքի գերակայությունը վերահաստատելու համար:

Շնորհակալություն:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: