• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Հայաստանը, որպես հիմնական հյուր, մասնակցեց Ցյուրիխի հանրահայտ «Էքսպովինա» գինու ցուցահանդեսին և փառատոնին

03 նոյեմբերի, 2022

Նոյեմբերի 3-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում մեկնարկեց ամենամյա հանրահայտ «Էքսպովինա» գինու ցուցահանդեսը և փառատոնը: Այն ավանդաբար անցկացվում է Ցյուրիխ լճի վրա կայանած տասնմեկ նավերի վրա։  

2022թ-ի «Էքսպովինային» Հայաստանը մասնակցում է, որպես հիմնական հյուր: Այս կարգավիճակում Հայաստանը զբաղեցնում է մեկ ամբողջ նավ, որը կրում է «Ռոզենշտադտ»՝ վարդագույն քաղաք, խորհրդանշական անունը։

«Հայկական նավի» վրա ցուցադրված են տասնվեց անուն հայկական գինեգործական ընկերությունների բազմաթիվ ապրանքատեսակներ։ Ցուցահանդեսի հենց առաջին օրը «հայկական նավը» մեծ հետաքրքրություն առաջացրեց այցելուների շրջանում։ Հայաստանից ժամանած մասնագետները, ինչպես նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչները անընդհատ ժամանող հյուրերի հոսքին ծանոթացնում էին հայկական գինեգործության առանձնահատկություններին և 6000-ամյա ավանդույթներին։ Գիշերային ժամերին «Ռոզենշտադտը» լուսավորվում է հայկական եռագույնի երանգներով։

Ցուցահանդեսը եզակի հնարավորություն է ընձեռում շվեյցարական հասարակությանը և արտերկրից ժամանած մասնակիցներին ներկայացնելու Հայաստանն ու հայկական ապրանքանիշերը։ Գրքույկների ու պաստառների միջոցով լայնորեն ներկայացված է հայկական հարուստ մշակույթն ու պատմությունը, մեր երկրի զբոսաշրջային գրավչությունը։ Որպես հիմնական հյուր, Հայաստանին ու հայկական գինեգործությանը լայն անդրադարձ է կատարվում «Էքսպովինայի» պաշտոնական տեղեկագրում։ Ցյուրիխ քաղաքում և ցուցահանդեսի ողջ տարածքում տեղադրված պաստառների և տարածվող թռուցիկների վրա ամենուր Հայաստանի անունն է ու եռագույնը։ Հայաստանին ու հայկական գինեգործությանը անդրադարձներ են կատարվել շվեյցարական թերթերի ու հեռուստաընկերությունների կողմից։ 

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, ի թիվս դրա կազմակերպիչների և Ցյուրիխի շրջանի պաշտոնյաների, ողջույնի խոսքերով հանդես եկան նաև Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության և Շվեյցարիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները։

«Էքսպովինայի» հայկական ցուցադրության կազմակերպման գործում մեծ ներդրում են ունեցել շվեյցարահայ համայնքային մի շարք կառույցներ՝ «Արմենիա» և «Փիլիպոսյան-Փիլոսյան» հիմնադրամները, ինչպես նաև «Իմ քայլը» հիմնադրամը՝ Հայաստանից։ Կազմակերպչական աշխատանքները հիմնականում իրականացվել են Շվեյցարիայում հայկական գինիների վաճառքով զբաղվող «Հերես վայնս» ընկերության և նրա ղեկավար Սոնա Շաբոյանի, ինչպես նաև Հայաստանում գործող «Վայն Վորքս» ընկերության ջանքերով։

«Էքսպովինա» ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 17-ը։ Այն տարեկան ընդունում է մինչև ութսուն հազար այցելու։ «Էքսպովինան» ոչ միայն Շվեյցարիայի, այլև Եվրոպայի խոշորագույն գինու փառատոններից մեկն է։ Դրան մասնակցում են գինարտադրությամբ զբաղվող երկրներ և ընկերություններ աշխարհի բոլոր ծայրերից։ Նախորդ տարիներին ցուցահանդեսի հիմնական հյուրի կարգավիճակով հանդես են եկել գինարտադրության ոլորտում հայտնի այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Արգենտինան, Չիլին և այլն։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: