• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանին

10 հոկտեմբերի, 2022
Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանին

2022թ․-ի սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 7-ը Ժնևում տեղի ունեցավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանը: Նստաշրջանի ինտերակտիվ երկխոսությունները և պանելային քննարկումները կենտրոնանում էին Խորհրդի օրակարգի այնպիսի առանցքային հարցերի շուրջ, ինչպիսիք են ճշմարտության, արդարության, փոխհատուցման և չկրկնման երաշխիքները,  կամայական կալանավորման, բռնի անհետացումների և վարձկանների օգտագործման վերաբերյալ հարցերը: ՄԻԽ-ն անդրադարձավ նաև մարդու իրավունքնրի խնդիրներին կապված միակողմանի հարկադիր միջոցառումներին, տարեցների և բնիկ ժողովուրդների իրավունքներին, անվտանգ խմելու ջրի և սանիտարահիգիենիկ պայմաններին, թունավոր թափոններին և այլն։ Քննարկումներ կայացան նաև առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակների վերաբերյալ:

Որպես ՄԻԽ փոխնախագահ՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը նախագահեց նստաշրջանի մի շարք հանդիպումներ, ինչպես նաև մասնակցեց ՄԻԽ բյուրոյի շրջանակներում կազմակերպչական ու գործառնական հարցերի շուրջ որոշումների քննարկմանը, կայացմանն ու իրագործմանը։

ՀՀ պատվիրակությունը նստաշրջանի ընթացքում հանդես եկավ 38 հիմնական և պատասխան ելույթներով:

Հայաստանի Մշտական ներկայացուցչությունն իր ելույթներում անդրադարձել է ՄԻԽ նստաշրջանին ընդգրկված բովանդակային հարցերի մեծ մասին: Ներկայացվել են նաև մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի առաջնահերթությունները, ՀՀ պատրաստակամությունն ու նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և վերջիններիս զարգացմանը։

Նստաշրջանի ընթացքում ՀՀ պատվիրակության կողմից մանրամասն անդրադարձներ կատարվեցին ս.թ. սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Ադրբեջանի ագրեսիային, Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությանը, բնակավայրերի և բազմաթիվ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախովորմանը: Ներկայացվեցին Ադրբեջանի կողմից Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝  իրագործված արտադական մահապատիժների, անհետ կորածների, բռնի անհետացումների, ռազմագերիների, մշակութային ու կրոնական հուշարձանների ոչնչացման ու ավիրման դեպքերը, հումանիտար գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների ելումուտի արգելափակումը։ Բազմիցս շեշտվեց, որ Ադրբեջանը անտեսում է միջազգային դատական ատյանների որոշումները, ինչպես նաև ՄԱԿ մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի հստակ հարցադրումները։ Ներկայացվել են Ադրբեջանի կողմից իրականացվող ռասայական խտրականության ու այլատյացության դեպքերը։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնձգություններին։

ՄԻԽ 51-րդ նստաշրջանի  Օրակարգի 9-րդ կետի՝ «Ռասիզմը, ռասայական խտրականությունը, այլատյացությունը և անհանդուրժողականության այլ հարակից ձևերը. Դուրբանի հռչակագրի և գործողությունների ծրագրի իրականացումը և դրան հաջորդող միջոցառումները» ընդհանուր քննարկման ժամանակ Հայաստանը հանդես է եկել թվային տեխնոլոգիաների և ատելության խոսքի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։

Հայաստանի այս նախաձեռնությունը համահեղինակել են 42 պետություններ ՄԱԿ բոլոր տարածաշրջանային խմբերից։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ թեև թվային տեխնոլոգիաները, ներառյալ` արհեստական բանականությունը, հնարավորություններ և առավելություններ են ընձեռում, դրանց նախագծումը, զարգացումը, տեղակայումը և չարաշահումը կարող են նաև ռիսկեր պարունակել հիմնարար իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության տեսանկյունից: Միաժամանակ խորը մտահոգություն է հայտնվում վերջին տարիներին առցանց ատելության խոսքի և հետապնդումների աճի կապակցությամբ: 

ՄԻԽ 51-րդ նստաշրջանում Հայաստանը համահեղինակեց մի շարք կարևոր բանաձևեր՝ այդ թվում կամայական կալանավորման, երիտասարդների, բնիկ ժողովուրդների, տարեցների իրավունքների, ահաբեկչության դեմ պայքարի և մարդու իրավունքների, անցումային արդարության, նորարական տեխնոլոգիանների, մարդու իրավունքների հարցերով ազգային հաստատությունների, մարդու իրավունքների ոլորտում պարտավորությունների իրականացման ազգային մեխանիզմների ներդրման, հաշվետվության, արդյունավետ կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ բանաձևերը:

Հայաստանը Արգենտինայի, Ֆիջիի, Նորվեգիայի, Պակիստանի ու Հարավաֆրիկյան Հանրապետության հետ համատեղ ներկայացրեց ՄԻԽ Համընդհանուր պարբերական դիտարկման մեխանիզմի համար կամավոր վճարումների հիմնադրամի ամրապնդման մասին բանաձևը, որն ընդունվեց կոնսենսուսով: Բանձևը համահեղինակել են շուրջ յոթ տասնյակից ավել երկրներ:

ՄԻԽ 51-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը միացել է յոթ համատեղ հայտարարության։ Հայաստանը նաև, որպես ՄԻԽ պաշտոնական փաստաթուղթ, շրջանառել է երեք հայտագիր, որոնք հիմնականում վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Դրանցից մեկն անդրադառնում էր Արցախի անկախության հռչակագրի 31-ամյակին, իսկ մյուսը՝  Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվան:

ՄԻԽ նստաշրջանին Հայաստանին և Ղարաբաղյան հիմնահարցին նվիրված ելույթներով հանդես եկան նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպություններ։  

2022թ-ի դեկտեմբերին ավարտվում է ՀՀ անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդում:

ՄԻԽ հաջորդ՝ 52-րդ նստաշրջանը կմեկնարկի 2023թ․-ի փերվարին:

ՄԻԽ նախորդ նստաշրջաններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ մանրամասներն, ինչպես նաև ՀՀ մշտական ներկայացուցչության ելույթները հասանելի են հետևյալ հղումով՝ https://switzerland.mfa.am/en/news/։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: