• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

ՀՀ մշտական Ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի ընդունման ժամանակ

31 մարտի, 2022
ՀՀ մշտական Ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի ընդունման ժամանակ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՀՀ մշտական Ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի ընդունման ժամանակ

 

Պարոն նախագահ,

Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել «Ցեղասպանության կանխարգելում» վերտառությամբ «Լ.11» բանաձևի նախագիծը, որը լայն աջակցություն  է վայելում Միավորված ազգերի կազմակերպության բոլոր հինգ տարածաշրջանային խմբերի կողմից: Մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր ավանդական և նոր համահեղինակողներին։

Բանաձևի նախագիծը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին Հայաստանի շարունակական և վճռական հավատարմության արգասիքն է։ Այն կոչ է  անում կանխել մարդու իրավունքների ոտնահարումները, որոնք կարող են վերածվել այնպիսի սարսափելի հանցագործության, ինչպիսին է ցեղասպանությունը։

Ինչպես նշել է Մարտին Լյութեր Քինգը․ «Մեծագույն ողբերգությունը ոչ թե վատ մարդկանց ճնշումն ու դաժանությունն է, այլ լավ մարդկանց լռությունը»։ Այս առումով բոլորս ունենք համատեղ առաքելություն՝ հասնելու այնպիսի արդարության, որը հարիր է ցեղասպանության զոհերին ու նրանց ժառանգներին, այդ թվում՝ ճանաչման, պատասխանատվության, ճշմարտության, հատուցման, չկրկնվելու երաշխիքների և պատմական հիշողության պահպանման միջոցով։

Մենք գտնում ենք, որ միջազգային հանրությունը պետք է սահմանի հստակ նպատակներ ու չափորոշիչներ, որոնք ուղղված կլինեն ցեղասպանությունների կանխարգելմանը։ Դրանցից մեկը կարող է լինել 1948 թվականի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի համընդհանրացումը: Մեր նախաձեռնությունը խարսխված է այս հենքի և միջազգային իրավունքի ավելի լայն շրջանակի վրա:

Այս բանաձևով Մարդու իրավունքների խորհուրդն իր մտահոգությունը կհայտնի՝ վերջին տարիներին Կոնվենցիան վավերացնելու և վերջինիս միանալու գործընթացի դանդաղման առնչությամբ։ Մենք կխրախուսենք պետություններին և ՄԱԿ-ի համակարգին՝ ակտիվացնելու հակամարտությունների ընթացքում ռիսկերի վերլուծությունը՝ ցեղասպանության իրականացման ռիսկերի գնահատման համար։ Կխրախուսենք նաև քաղաքացիական հասարակության, կրոնական կազմակերպությունների և առաջնորդների հետ համագործակցությունը:

ՄԻԽ «Ցեղասպանության կանխարգելման» բանաձևն իր ներկայիս տեսքով անդրադառնում է նոր տեխնոլոգիաների՝ մասնավորապես սոցիալական մեդիա հարթակների չարաշահմանը և դրանց միջոցով տարածվող ապատեղեկատվությանը: Սա լուրջ մտահոգության հարց է և վերջին երկու տարիների ընթացքում լայնորեն քննարկվել է ինչպես այս, այնպես էլ այլ բազմակողմ հարթակներում:

Ի թիվս բանաձևում արծարծված այլ հարցերի, Խորհուրդը կորոշի կազմակերպել միջնստաշրջանային հանդիպում՝ նշելու Կոնվենցիայի 75-ամյակը և քննարկելու սոցիալական մեդիա հարթակների դերը և վերջիններիս շահագործումը այն անձանց կողմից, որոնք ձգտում են խտրականության և բռնության հանգեցնող ատելություն տարածել:

Պարոն նախագահ,

Հայաստանը հույս ունի, որ այս փաստաթղթի շուրջ միջազգային կոնսենսուս կձևավորվի, քանի որ դա միակ ճիշտ ազդանշանը կլինի, որը Մարդու իրավունքների խորհուրդն այսօր կարող է ուղղել աշխարհին։

Վերջում ցանկանում ենք մեր խորին երախտագիտությունը հայտնել բոլոր այն պետություններին և այլ շահագրգիռ կողմերին, որոնք մասնակցել են բանաձևի նախագծի ոչ պաշտոնական խորհրդակցություններին և հարստացրել նախաձեռնությունը իրենց արժեքավոր և կառուցողական ներդրումներով:

Շնորհակալություն։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: