• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի ողջույնի խոսքը «Նորարարության օր» համաժողովին

26 հուլիսի, 2021
Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի ողջույնի խոսքը «Նորարարության օր» համաժողովին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետու­թյան արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի ողջույնի խոսքը «Նորարարության օր» համաժողովին

26-28 հուլիսի 2021թ. 

Հարգելի՛ գործընկերներ,

Սիրելի՛ բարեկամներ,

Շատ ուրախ եմ ձեզ ողջույնի խոսքով դիմելու և «Նորարարության օր» ամե­նամյա համաժողովին բարի երթ մաղթելու այս հնարավորության համար։

Առաջին հերթին ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել այս կարևոր իրադարձության բոլոր կազմակերպիչներին՝ Հայ-շվեյցարական առևտրի պալատին, Հայաստանի «Ներ­դրումների աջակցման կենտրոն» հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության մեր գործ­ընկերներին։

Անկասկած Շվեյցարիան նորարարության և ամենաարդիական մոտեցումների կիրառման համաշխարհային առաջատարներից մեկն է։ Շատ կարևոր է, որ այս ձեռնարկով համադրվում են աշխարհի լավա­գույն փորձին ծանոթանալու և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունները Շվեյցարիային, Եվրոպային և գլոբալ այլ շուկաներին ներկայացնելու հնարավորությունները։

Այս համատեքստում ուրախությամբ պիտի առանձնացնեմ նաև «Polixis» և «Azad Pharma» ընկերությունների մասնակցությունը և օժանդակությունն այս համա­ժողովի կազմակերպման գործին։ Նրանց ցուցաբերած աջակցության շնորհիվ այս համաժողովը դառնում է ոչ միայն հայ-շվեյցարական համագործակցության կա­րևոր դրսևորում, այլև պետական և մասնավոր հատվածների փոխգործակցու­թյան մի փայլուն օրինակ։

Այն նաև գալիս է ապացուցելու, որ երկկողմ հարաբերությունները կարող են ունենալ և ստանալ բազմաթիվ խթանող ազդակներ։ Այդ շարքում պետական հատվածը կարող է ունենալ առաջատար, սակայն բնավ ոչ մենաշնորհային դերա­կատարում։

Անչափ կարևոր են գործարար շրջա­նակների շփումները, քաղաքացիական հասարակության կառույցների համագոր­ծակցությունը, տեղական ինքնակառավարման մարմինների կապերն ու փորձի փոխանակումը, ինչպես նաև մարդկանց միջև ուղիղ շփումները։ Այս բոլոր հար­թություններում էլ կա բավականին մեծ չօգտագործված ներուժ, որն անհրա­ժեշտ է բացահայտել, զարգացնել և խրախուսել։

Մենք արդեն իսկ ունենք հայ-շվեյցարական համագործակցության մի շարք հաջողության պատմություններ, օրինակ՝ դեղագործության, տեղե­կատվական տեխնոլոգիաների, ժամագործության, գինեգործության և այլ ոլորտներում։ Նրանց հաջողությամբ մենք պետք է ոչ միայն ուրախանանք, այլև պետք է փայփայենք ու խրախուսենք դրանք։

Հարգելի՛ բարեկամներ,

Նորարարության ոլորտում Շվեյցարիայի կուտակած լավագույն փորձը և փոքր ու միջին ձեռնարկատի­րությունը պաշտպանելու ու խրախուսելու արդյունավետ քաղաքականությունը կարող են խիստ օգտակար լինել Հայաստանի համար։ ՓՄՁ-ները, կարելի է ասել, շվեյցարական տնտեսության ողնաշարն են։ Մերկապարանոց չլինելու համար կարելի է նշել մի­այն, որ Շվեյցարիայում եղած աշխատատեղերի երկու երրորդն ապահովում են հենց ՓՄՁ-ները՝ էական ներդրում կատարելով ազգային բարեկեցության և տնտեսական աճի ապահովման գործում։

Վստահ եմ, որ նորարարության խթանումն ու ՓՄՁ-ների պաշտպանության ու զարգացման քաղաքականությունը այն ռազմավարական զարգացման ուղիներն են, որոնք թույլ կտան ամրապնդել մեր դիմադրողականությունը և ճկունությունը հարափոփոխ աշխար­հի և գլոբալ շուկաների կրկնվող ցնցումների պայմաններում։ Համոզված եմ, որ այս ճանապարհին Շվեյցարիան կլինի մեր վստահելի գործընկերներից և աջակիցնե­րից մեկը և ներկա ձեռնարկը դրա լավագույն օրինակն է։

Կրկին հաջողություն եմ մաղթում «Նորարարության օր» համաժողովի բո­լոր մասնակիցներին և մաղթում եմ բեղուն ու արգասաբեր քննարկումներ։

Շնորհակալություն։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: