Լուրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի Մաուրերին

01.08.2019

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի Մաուրերին Շվեյցարիայի Ազգային տոնի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին Շվեյցարիայի Համադաշնության Ազգային տոնի կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ հայ-շվեյցարական բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ և ընդլայնվել, ինչի մասին է վկայում տարեսկզբի մեր հանդիպումը Դավոսում: Հայաստանը շահագրգռված է առավել խորացնելու հայ-շվեյցարական փոխշահավետ համագործակցությունը և համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք նոր լիցք հաղորդել ընդհանուր արժեքների և մեր ժողովուրդների բարեկամական կապերի վրա հիմնված հայ-շվեյցարական փոխգործակցությանը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»:


ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր