Լուրեր

ՄԱԿ Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպումը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ

05.07.2019

 

Հուլիսի 5-ին Միավորված ազգերի կազմակերպության Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։

Դեսպան Հովհաննիսյանը բարձր գնահատեց գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ՀՀ բազմամյա արդյունավետ համագործակցությունը` անդրադառնալով, մասնավորապես, փախստականների ու ներքին տեղահանվածների կարիքների ապահովման գործում Հայաստանում իրականացված ծրագրերին։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին ևս արժևորեց Հայաստանի հետ սերտ համագործակցությունը։ Նա գոհունակություն հայտնեց Հայաստանի՝ “Global Compact for Migration” փաստաթղթին ցուցաբերած աջակցության համար։ Ֆ. Գրանդին անդրադարձավ իր մանդատի շրջանակներում իրականցվող աշխատանքներին։

Ա. Հովհաննիսյանը Ֆ. Գրանդիին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները և տարածաշրջանային առկա մարտահրավերները։ Նա անդրադարձավ վերջին տարիներին Մերձավոր Արևելքից Հայաստան տեղափոխված տասնյակ հազարավոր փախստականների ընդունման գործում Հայաստանի կառավարության կողմից իրակացվող քայլերին։ 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին փախստականներին վերաբերող արդի հիմնահարցերի, գերագույն հանձնակատարի գրասենյակի գործունեության և առաջիկայում դրա շրջանակներում կայանալիք հանդիպումների ու միջոցառումների շուրջ։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր