Լուրեր

Հայաստանը մասնակցեց Ժնևում ՄԱԿ գրասենյակի բաց դռների օրվան

07.10.2017

Կից լուսանկարներ

ՄԱԿ Ժնևի գրասենյակի բաց դռների օր

ՄԱԿ Ժնևի գրասենյակի բաց դռների օր

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 7-ին, Ժնևում, Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի բաց դռների օրվա շրջանակներում, Ազգերի պալատի գլխավոր հանդիսասրահում Հայաստանը ներկայացավ ազգային դասական երաժշտության և պարային կատարումների հարուստ ծրագրով։ Ավանդաբար, ՄԱԿ Ժնևյան գրասենյակի ամենամյա բաց դռների օրվա ընթացքում, Ազգերի պալատը հյուրանկալում է ավելի քանի 30 հազար այցելուներ։

Համերգին բացման խոսքով հանդես եկավ Շվեյցարիայում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը՝ նշելով, որ Հայաստանն ուրախ է մասնակցելու տարբեր ազգերի և մշակույթների հանդիպումն ու երկխոսությունը խորհրդանշող այս կարևոր, ավանդական դարձած միջոցառմանն՝ իր ազգային երաժշտական և պարային արվեստով։ Այս կապակցությամբ նա հիշատակեց Կոմիտասի խոսքերը, որ «երաժշտությունը ժողովրդի ինքնարտահայտման ամենաինքնատիպ, ամենաթափանցիկ և ամենակենդանի հայելին է»։

Համերգի առաջին հատվածում, հայ և ֆրանսիացի երաժիշտներից կազմված Նաիրի լարային կվինտետի կատարմամբ հնչեցին Արամ Խաչատրյանի, Սպենդիարյանի, Կոմիտասի և մի շարք այլ հայ կոմպոզիտորների գործերը։

Միջոցառման երկրորդ հատվածում, Շվեյցարահայ միության «Սանահին» պարային համույթի երիտասարդ կատարողները ներկայացրեցին հայ ազգային պարարվեստի նմուշներ։

Համերգի կազմակերպմանն իր աջակցությունը բերեց Հայ Բարեգործական Ընդհանուր Միության շվեյցարական մասնաճյուղը։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր