Լուրեր

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում

24.04.2017

Կից լուսանկարներ

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում

Ամբողջ ալբոմ »

Ապրիլի 24-ին, Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ, որին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը՝ եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության խաչքար-հուշակոթողի մոտ:

Ելույթով հանդես եկավ Շվեյցարիայում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը, ով, հիշատակելով Շվեյցարիայի ազգային խորհրդի և Ժնևի Մեծ խորհդի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը, ընդգծեց ցեղասպանության միջազգային դատապարտման կարևորությունը մարդկության դեմ այդ ոճրի կանխարգելման համար։

Ելույթի ավարտին Հասմիկ Տոլմաջյանը նշեց, որ վերածնված Հայաստանը, ինչպես նաև աշխարհի հարյուրավոր քաղաքներում բազմահազար հայերի և օտարների մասնակցությամբ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները, վկայությունն են Անատոլ Ֆրանսի՝ դեռևս 1916 թվականին հնչեցված մարգարեական խոսքերի իրավացիության, այն է «Հայաստանը մեռնում է, բայց Հայաստանը կվերածնվի նորից․․․ Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել՝ չի մեռնում»։

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կայացան Շվեյցարիայի մի շարք այլ քաղաքներում ևս։ 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր