Լուրեր

ՀՀ ներկայացուցչությունը մասնակցեց Ժնևում ՄԱԿ-ի Կանանց խորհրդի ամենամյա տոնավաճառին

22.11.2016

Կից լուսանկարներ

Ժնևում ՄԱԿ գրասենյակի Գլխավոր տնօրենը հայկական տաղավարում

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահը հայկական տաղավարում

 

 

Ամբողջ ալբոմ »

Նոյեմբերի 22-ին Ժնևում ՀՀ մշտական ներկայացուցչությունը մասնակցեց ՄԱԿ-ի Կանանց խորհրդի (UNWG) կողմից կազմակերպված ամենամյա բարեգործական տոնավաճառին։

Հայկական տաղավարը ներկայացված էր հայկական արտադրության ապրանքատեսակներով, մասնավորապես, հայկական կոնյակի տեսականիով, գինեգործության, արհեստագործության լավագույն նմուշներով, երկրի պատմությունն ու մշակույթը ներկայացնող տարբեր հուշանվերներով:

Հայկական տաղավար այցելեցին Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի Գլխավոր տնօրեն Մայքլ Մյոլլերը, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Կյոնգլիմ Չոյը, Ժնևում հավատարմագրված բազմաթիվ միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ինչպես նաև տոնավաճառի բազմաթիվ այցելուներ:

Հայկական ապրանքատեսակների վաճառքից ստացված գումարը փոխանցվել է ՄԱԿ-ի Կանանց խորհրդի հիմնադրամ` կարիքավոր երեխաների համար իրականացվող բարեգործական ծրագրերի ֆինանսավորման նպատակով:

Տեղեկանք․ յուրաքանչյուր տարի ՄԱԿ Կանանց խորհուրդը, համագործակցելով Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում հավատարմագրված մշտական ներկայացուցչությունների, Ժնևի իշխանությունների  և գործարար շրջանակների հետ, կազմակերպում է միջազգային տոնավաճառ և վիճակահանություն, որոնցից ստացված գումարն ուղղվում է ողջ աշխարհում կարիքավոր երեխաների համար բարեգործական ծրագրերի ֆինանսավորմանը։ Տոնավաճառն ունենում է ավելի քան 6000 այցելուներ, իսկ ընդհանուր հասույթը կազմում է մոտ 300 000 շվեյցարական ֆրանկ։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր