Լուրեր

ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Շվեյցարիայում

10.10.2016

Կից լուսանկարներ

Դեսպան Ազնավուրի ելույթ

Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Չոյ Քյոնգլիմի հետ

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

 

Հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի կողմից Ժնևի նշանավոր «Բո-Ռիվաժ» հյուրանոցի հանդիսությունների սրահում տրվեց պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին:

Ընդունելությանը ներկա էին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Չոյ Քյոնգլիմը, Շվեյցարիայի դաշնային օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և Բեռնում հավատարմագրված դիվանագիտական բազմաթիվ ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ:

Դեսպան Ազնավուրն իր ելույթում նշեց, որ անկախության քսանհինգ տարիները հայ ժողովրդի համար եղել են փորձությունների, բայց միևնույն ժամանակ ձեռքբերումների և հաղթանակների տարիներ: Եվ թեև քառորդ դարը մեծ ժամանակահատված չէ ավելի քան երեքհազարամյա պատմություն ունեցող ժողովրդի համար, այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության անկախության քսանհինգ տարիները մեր ժողովրդի համար եղել են վճռորոշ` անկախ պետականության ամրապնդման և ազգերի ընտանիքում վերաինտեգրման ճանապարհին:

ՀՀ դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց հայ ժողովրդի բոլոր բարեկամներին, ովքեր Հայաստանի ուղեկիցներն են այդ ճանապարհին՝ առանձնահատուկ հիշատակելով Շվեյցարիայի Համադաշնությանը և Ժնևում տեղակայված միջազգային կառույցներին:
Շառլ Ազնավուրի առաջարկով ընդունելության մասնակիցները բաժակ բարձրացրեցին` հանուն Հայաստանի, հանուն հայ-շվեյցարական բարեկամության և հանուն մեր մոլորակի խաղաղ և բարեկեցիկ ապագայի:

Երեկոյի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և այլ հայ կոմպոզիտորների կատարումներ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր