Լուրեր

Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված համերգ Շվեյցարիայում

30.07.2016

Կից լուսանկարներ

Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված համերգ Շվեյցարիայում

Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված համերգ Շվեյցարիայում

Ամբողջ ալբոմ »

Հուլիսի 30-ին Ժնևի մերձակա Պյուպլանժ քաղաքում տեղի ունեցավ դասական երաժշտության միջազգային փառատոն, որի շրջանակներում, իբրև պատվո հյուր, Հայասատանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված համերգով հանդես եկավ Հայաստանի ազգային կամերային նվագախումբը։

Միջոցառմանը ներկաներին ողջույնի խոսք ուղղեց դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը, ով ընդգծեց հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովրդի համար քսանհինգ տարի առաջ անկախ պետականության վերականգնման կարևորությունը և անդրադարձավ հայկական երաժշտական արվեստի ավանդույթներին:

Համերգի ընթացքում նվագախմբի, ինչպես նաև երիտասարդ տաղանդավոր ջութակահար Դիանա Ադամյանի կատարմամբ հնչեցին հայ և միջազգային դասական կոմպոզիտորների, այդ թվում՝ Կոմիտասի ստեղծագործությունները։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր