Լուրեր

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում

24.04.2016

 

Ապրիլի 24-ին, Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ, որից հետո տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության խաչքար-հուշակոթողի մոտ:

Ելույթով հանդես եկան Շվեյցարիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ, դեսպանորդ Մհեր Մարգարյանը, Հայ Առաքելական եկեղեցու Շվեյցարիայի Հայոց Թեմի տեղապահ Գուսան Վարդապետ Ալճանյանը, Շվեյցարահայ միության նախագահ Նժդեհ Խաչատուրյանը: 

Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառւոմների շրջանակում Ժնեւի հայկական կենտրոնում ցուցադրվեց «Գարեգին Նժդեհ» ֆիլմը։

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կայացան Շվեյցարիայի մի շարք այլ քաղաքներում ևս։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր