Լուրեր

Համերգ Ժնևում՝ ի համերաշխություն Արցախի ժողովրդի և ի հիշատակ՝ զոհված զինվորների

17.04.2016

 

Ապրիլի 17-ին Ժնևում, Շվեյցարիայի Հայ Առաքելական եկեղեցու երիտասարդական միության նախաձեռնությամբ, Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո կայացավ համերգ՝ ի համերաշխություն Արցախի ժողովրդի և ի հիշատակ ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակման հետևանքով զոհված հայ զինվորների:

Համերգի բացմանը ելույթ ունեցան Հայ Առաքելական եկեղեցու Շվեյցարիայի Հայոց Թեմի տեղապահ Գուսան Վարդապետ Ալճանյանը և Շվեյցարիայում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը։

Համերգին, շվեյցարացի և հայ երաժիշտների կատարմամբ, հնչեցին Կոմիտասի, Ալեքսանդր Հարությունյանի, Ռախմանինովի և Շուբերտի կատարումները։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր