Լուրեր

ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Շվեյցարիայում

01.10.2015

Կից լուսանկարներ

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Յոախիմ Ռյուկեր

Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Էլիզաբեթ Լորան

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 1-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի կողմից Ժնևի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի հանդիսությունների սրահում տրվեց պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին:

Ընդունելությանը ներկա էին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Յոախիմ Ռյուկերը, Շվեյցարիայի դաշնային օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և Բեռնում հավատարմագրված բազմաթիվ դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցչներ:

Դեսպան Ազնավուրն իր ելույթում նշեց, որ 24 տարին, անշուշտ, մեծ ժամանակահատված չէ առավել քան երեք հազարամյա պատմություն ունեցող ժողովրդի համար: Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության անկախության քսանչորս տարիները վճռորոշ ժամանակահատված են մեր ժողովրդի` հատկապես ազգերի ընտանիքում վերաինտեգրման համար:

Նա իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի բոլոր բարեկամներին, բոլոր նրանց, ովքեր Հայաստանի ուղեկիցներն են այդ ճանապարհին` հիշատակելով, մասնավորապես, Ժնևում տեղակայված միջազգային կազմակերպություններին, Շվեյցարիային:

Շառլ Ազնավուրն առաջարկեց բարձրացնել բաժակները` հանուն Հայաստանի խաղաղության և բարգավաճման, հանուն հայ-շվեյցարական բարեկամության և մեր մոլորակի լավագույն ապագայի:

«Ինքս, ծնողներս զրկված լինելով հայրենիքից, ուրախ եմ, որ այժմ ունեմ երեք հայրենիք, որտեղ ինձ երջանիկ եմ զգում` Հայաստանը, Ֆրանսիան և Շվեյցարիան», - նշեց դեսպան Ազնավուրը:

Երեկոյի ընթացքում հայ և շվեյցարացի երաժիշտներից կազմված քառյակի կատարմամբ հնչեցին Հայաստանի և Շվեյցարիայի օրհներգերը, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և այլ հայ կոմպոզիտորների կատարումները:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր