Լուրեր

Հայաստանը Շվեյցարիայի Ֆեշի քաղաքում կազմակերպված «Աշխարհի գինիներ» փառատոնի պատվավոր հյուր

26.09.2015

Կից լուսանկարներ

"Աշխարհի գինի" փառատոն Ֆեշիում

"Աշխարհի գինի" փառատոն Ֆեշիում

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 27-ին Հայաստանն, իբրև պատվավոր հյուր, մասնակցեց Շվեյցարիայի Ֆեշի քաղաքում 1996 թվականից ի վեր կազմակերպվող «Աշխարհի գինիներ» խորագրով ամենամյա փառատոնին:

Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ Հայաստանից Շվեյցարիա բերված հայկական խաղողի չորս տեսակների որթատունկերը հանդիսավոր արարողությամբ տնկվեցին Ֆեշիի 11-րդ դարի եկեղեցու հարևանությամբ գտնվող

«Աշխարհի գինիներ» անունը կրող տնկիների այգում՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Արգենտինայի, Իսպանիայի և այլ երկրների տնկիների կողքին:
Պաշտոնական արարողությանը բացման խոսքով հանդես եկան Ֆեշիի համայնքային խորհրդի ղեկավարը, փառատոնի նախագահը, ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Հասմիկ Տոլմաջյանը:

«Խորհրդանշական է, որ, ինչպես Աստվածաշնչյան ավանդության, ըստ որի, Նոյը, Արարատի ստորոտում՝ Հայաստանում, տնկեց խաղողի առաջին որթատունկը, այնպես էլ հնագիտական ուսումնասիրությունների համաձայն՝ խաղողագործության և գինեգործության վեցհազարամյա բնօրրան համարվող Հայաստանից բերված որթատունկերը նորից հանգրվանում են շվեյցարական հյուրընկալ հողում՝ խաղաղություն, համերաշխություն, բազմազանություն խորհրդանշող այս այգում», - իր խոսքում նշեց Հասմիկ Տոլմաջյանը:

ֆեշիցիներին և Շվեյցարիայի տարբեր վայրերից ժամանած փառատոնի հյուրերին հայ երգարվեստն ու պարարվեստը ներկայացրեցին շվեյցարահայ համայնքի «Արաքս» երգչախումբն ու «Սանահին» պարախումբը:

Փառատոնի ընթացքում կազմակերպվեց Գյուղատնտեսության նախարարության կողմից տրամադրված հայկական շուրջ տասնյակ լավագույն գինիների ցուցադրություն և համտեսում, մատուցվեցին հայկական ուտեստներ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր