Լուրեր

Սերգեյ Բաբայանի բարեգործական համերգը

13.06.2012

           Հունիսի 13-ին Ժնևի Վիկտորիա Հալլ համերգասրահում կայացավ հանրահայտ դաշնակահար Սերգեյ Բաբայանի բարեգործական համերգը, որը կազմակերպվել էր Շվեյցարիայում ՀՀ դեսպանության, Պարենի համաշխարհային կազմակերպության (ՊՀԿ) և Շվեյցարիայի  զարգացման և համագործակցության գործակալության կողմից: Բարեգործական համերգի արդյունքում հավաքված գումարը ուղղվել է Հայաստանում ՊՀԿ կողմից իրականացվող ծրագրին`  դպրոցներում աշակերտների համար անվճար սննդի ապահովման նպատակով:

          Համերգի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Պարենի համաշխարհային կազմակերպության և Շվեյցարիայի  զարգացման և համագործակցության գործակալության ղեկավարները:

          Միջոցառմանը ներկա էին Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյը, Ժնևի քաղաքապետը, միջազգային կազմակերպությունների, Շվեյցարիայում և Ժնևում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

          ՊՀԿ-ն ամեն տարի 60 երկրներում մոտ 22 մլն. աշակերտների ապահովում է տաք սննդով: Հայաստանում` ՀՀ կառավարության աջակցությամբ այս ծրագիրն ընդգրկում է մոտ 50.000 երեխա` հիմնականում անապահով ընտանիքներից` այդպիսով խրախուսելով երեխաների դպրոց հաճախելը:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր