• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Ժնևում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպեց հոկտեմբերի 19-30-ը Երևանում կայանալիք կենզաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի վերաբերյալ ճեպազրույց

24 հունիսի, 2026

Ս.թ. հունիսի 24-ին Ժնևում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպեց հոկտեմբերի 19-30-ը Երևանում կայանալիք կենզաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի վերաբերյալ ճեպազրույց։

 

Ճեպազրույցը կազմակերպվել էր ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի, Եվրոպական տնտեսական հանձնաժողովի և UNCTAD-ի հետ համագործակցաբար։ Ճեպազրույցի նպատակն էր Ժնևում տեղակայված մշտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին տեղեկացնել COP17-ի նախապատրաստման, համաժողովին ընդառաջ և դրա ընթացքում կայանալիք հիմնական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ նախագահության առաջնայնությունների և նպատակների մասին։

 

Ճեպազրույցին հիմանակն ելույթով հանդես եկավ Ժնևում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ով իր խոսքում նախ ներկայացրեց համաժողովի կարգախոսի և լոգոյի իմաստը։ Տեղեկացրեց հոկտեմբերի 16-ին կայանալիք Առաջնորդների գագաթաժողովի մասին, որի նպատակն է լինելու բարձր քաղաքական մակարդակով վերահաստատել հանձնառությունը կենսաբազմազանության պահպանման գործում, և որի արդյունքում նախատեսվում է ընդունել Երևանի հռչակագիր։

 

Դեսպան Տոլմաջյանը տեղեկացրեց նաև հոկտեմբերի 27-28-ին կայանալիք բարձրաստիճան նախարարական հատվածի կազմակերպման և նախարարների քննարկման համար COP17-ի Հայաստանի նախագահության կողմից ներկայացված թեմատիկ ուղղություների մասին։

 

Դեսպան Տոլմաջյանը նշեց, որ ՀՀ նախագահության առաջնայնությունների թվում են լինելու Կունմինգ-Մոնրեալի Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի կատարման առաջին վերանայման գործընթացը, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանման նպատակների համար ռեսուրսների մոբիլիզացիայի խնդիրը։

 

Ճեպազրույցին որպես բանախոսներ մասնակցեցին Ժնևում Կոլոմբիայի մշտական ներկայացուցչության, UNEP-ի եվրոպական գրասենյակի, ԵՏՀ և UNCTAD-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ։  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: