• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Ժնևում նշվել է Կենսաբազմազանության միջազգային օրը

22 մայիսի, 2026

Մայիսի 22-ին՝ Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ, Ժնևում ՀՀ մշտական ներկայացուցչությունը՝ Շրջակա միջավայրի ժնևյան ցանցի, Շվեյցարիայի կառավարության և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության հետ համատեղ կազմակերպել էր «Հանուն բնության տեղական և գլոբալ գործողությունների խթանում՝ ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ․ Ժնևից դեպի Երևան» խորագրով միջոցառումը։

Միջոցառումը տեղի ունեցավ Ժնևի Շրջակա միջավայրի միջազգային տանը՝ մեկ հարթակում համախմբելով Շվեյցարիայում գործող բնապահպանական ոլորտի առաջատար միջազգային կառույցների, փորձագետների, Շվեյցարիայի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ակադեմիայի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների լայն շրջանակ։ Քննարկումների առանցքում էր ս․թ․ հոկտեմբերին Երևանում անցկացվելիք COP17 համաժողովը, դրա նախապատրաստական գործընթացները, ինչպես նաև առաջիկա համաժողովի նպատակների, առաջնահերթությունների և սպասվող արդյունքների շուրջ միջազգային ոլորտային դերակատարների դիտարկումները։

Միջոցառման բացմանը և բարձր մակարդակի հատվածին ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Արնոլդ Կրեյլհուբերը, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը (տեսաուղերձով), Ժնևում Կոլումբիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Գուստավո Գալոնը, Առողջ, մաքուր և կայուն շրջակա միջավայր ունենալու իրավունքի հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Աստրիդ Պուենտես Ռիանյոն, COP17-ում Շվեյցարիայի պատվիրակության ղեկավար Գաբրիելա Բլատերը, Վայրի կենդանիների և բույսերի վտանգված տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիայի գլխավոր քարտուղար Իվոն Հիգուերոն, Ռամսարի կոնվենցիայի գլխավոր քարտուղար Մուսոնդա Մումբան, ինչպես նաև  Բնության պահպանության միջազգային միության և Բնության համաշխարհային հիմնադրամի բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Միջոցառման կարևոր դրվագներից էր COP17-ի հայկական նախագահության հատուկ բանագնաց, դեսպան Մհեր Մարգարյանի ելույթը, որի ընթացքում ներկայացվեցին Երևանում կայանալիք համաժողովի առաջնահերթությունները, տեսլականը և իրականացվող նախապատրաստական քայլերը, ինչին հետևեց հարց ու պատասխան։

Հանդիպման ընթացքում իրենց փորձն ու նախաձեռնությունները ներկայացրեցին նաև մի շարք միջազգային կազմակերպությունների փորձագետներ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Աշխատանքի միջազգային կազմակերպություն, Եվրոպական տնտեսական հանձնաժողով, ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակ և այլն։

Միջոցառումը եզրափակվեց Ժնևում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանի խոսքով, որում դեսպանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունն ու պատրաստակամությունը համաժողովի ներառական, մասնակցային և արդյունքակենտրոն ընթացքի ապահովման հարցում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: