• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանին

31 մարտի, 2026

2026թ-ի փետրվարի 23-ից մարտի 31-ը Ժնևում կայացավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 61-րդ նստաշրջանը։

Նստաշրջանի բարձրաստիճան հատվածին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Իր ելույթում նախարար Միրզոյանն անդրադարձավ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին, միևնույն ժամանակ ընդգծելով, որ 19 հայ պահվող անձինք դեռևս գտնվում են Բաքվում, առկա է անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման և բռնի անհետացումների դեպքերի բացահայտման անհրաժեշտություն։

Ժնևում այցի շրջանակներում՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական հանդիպումներ ունեցավ ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրքի, Շվեյցարիայի արտաքին hարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնացիո Կասիսի, ինչպես նաև Ռուանդայի ԱԳ նախարարի հետ։

ՄԻԽ 61-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում՝ ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությամբ, տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարարության և Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի կողմից համատեղ կազմակերպած «Մարդու իրավունքների իրականացման գործում համակարգվածության և հետևողականության բարելավումը թվային գործիքակազմի միջոցով» խորագրով  հարակից միջոցառումը։ Պանելային քննարկման բանախոսներն էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի, ՄԱԿ երեխաների իրավունքների հարցերով կոմիտեի, ինչպես նաև ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները։

ՄԻԽ 61-րդ նստաշրջանի քննարկումների օրակարգում էին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, պատշաճ բնակարանային պայմանների, սննդի իրավունքի, իրավապաշտպանների խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի, կրոնական ազատությունների, փոքրամասնությունների իրավունքների, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության և այլ հարցեր: ՄԻԽ նստաշրջանի մի շարք ինտերակտիվ երկխոսություններ նվիրված էին առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակներին։

ՀՀ մշտական ներկայացուցչությունը հանդես եկավ 38 ելույթով, ինչպես նաև միացավ 22 համատեղ հայտարարության։

ՀՀ մշտական ներկայացուցչության ելույթներում ներկայացվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման բնագավառում արձանագրված ձեռքբերումները։

ՀՀ մշտական ներկայացուցչության ելույթներում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանում արդարացի և տևական խաղաղության Հայաստանի ամուր հանձնառությանը։ Միևնույն ժամանակ վերահաստատվեց,  որ խաղաղությունը պետք է համապարփակ կերպով հասցեագրի բոլոր մարդասիրական հարցերը։

ՄԻԽ 61-րդ նստաշրջանը կոսենսուսով ընդունեց Հայաստանի կողմից ավանդաբար ներկայացվող Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը: Բանաձևը կրկին վերահաստատում է Հայաստանի կոչը միջազգային հանրությանը և ամբողջ աշխարհին` համախմբվել՝ կանխարգելելու ցեղասպանության արհավիրքը: Բանաձևը վայելում է տարածաշրջանային բոլոր խմբերը ներկայացնող ՄԱԿ անդամ պետությունների լայն աջակցությունը, ինչի մասին վկայում է վեց տասնյակ համահեղինակների մեծ թիվը։

ՄԻԽ 61-րդ նստաշրջանին կոնսենսուսով ընդունվեց նաև «Cooperation with regional human rights organizations» խորագրով բանաձևը, որի հիմնական համահեղինակներից է Հայաստանը՝ Բելգիայի, Կոլումբիայի, Սենեգալի և Թաիլանդի հետ միասին։

Հայաստանն, ի թիվս այլ բանաձևերի, համահեղինակեց կրոնի կամ հավատքի ազատության, մշակութային իրավունքների, սննդի իրավունքի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, պատշաճ բնակարանային պայմանների, փոքրամասնությունների իրավունքների, երեխաների իրավունքների պաշտպանության, իրավապաշտպանների, ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ՄԻԽ 61-րդ նստաշրջանի բանաձևերը:

ՄԱԿ ՄԻԽ հաջորդ՝ 62-րդ նստաշրջանը կմերկնարկի 2026թ. հունիսին:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: