• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Փախստականների համաշխարհային ֆորումի առաջընթացի գնահատմանը նվիրված համաժողովին

17 դեկտեմբերի, 2025

2025 թվականի դեկտեմբերի 15-ից 17-ը ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ժնևում անցկացված Փախստականների համաշխարհային ֆորումի առաջընթացի գնահատմանը նվիրված համաժողովին:

Ֆորումի շրջանակներում Հայաստանը որպես բանախոս է մասնակցել է երեք բարձրաստիճան պանելներում: Երկրների կողմից փախստականների հոսքերի արդյունավետ արձագանքմանը նվիրված քննարկմանը ՄԻՀՀ վարչության պետն ընդգծել է ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը՝ շեշտադրելով արդյունավետ համակարգումը, օրենսդրական կարևոր նախաձեռնությունները, տեղում իրավիճակի գնահատման մեխանիզմների օգտագործումն՝ ընդգծելով ճգնաժամի առաջին հումանիտար փուլից դեպի հումանիտար-զարգացում-խաղաղություն սահուն անցման անհրաժեշտությունը, ինչը կպահանջի դոնոր երկրների հետագա ներգրավվածություն:

Ապաստանի համակարգերի ամրապնդմանը նվիրված քննարկմանը Հայաստանը ներկայացրել է այդ ոլորտում գրանցված ձեռքբերումները, առաջընթացն ու առկա մարտահրավերները: Անդրադարձել է ՀՀ կողմից ներդրված Ապաստան հայցողների գործերի կառավարման թվային համակարգին և քաղաքացիություն չունեցող անձանց թվի էական կրճատմանը:

Ֆորումի շրջանակներում հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է հարակից միջոցառում «Փախստականների վերաբերյալ գլոբալ համաձայնագրի իրականացումը Հայաստանում» խորագրով՝ նվիրված ՀՀ կողմից ստանձնած պարտավորություններին: Ներկայացվել և քննարկվել են ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը փախստականների խնդիրները հասցեագրելու ուղղությամբ, այդ թվում անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ մշակված «Փախստականների և ընդունող համայնքների համար ներառական կենսապահովման ազգային շրջանակ» փաստաթղթին, որը նախանշում է առաջիկա երեք տարիներին ՀՀ կառավարության առաջնահերթությունները: Քննարկմանը որպես բանախոսներ մասնակցել են ՀՀ ԱԳՆ ՄԻՀՀ վարչության պետ Կարինե Սուջայանը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ Կովկասի տարածաշրջանային տնտեսական ներառման քաղաքականության ղեկավար Մարիամ Կոբալիան, ՄԱԿ ՓԳՀ Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի զարգացման հարցերով մասնագետ Սյուզան Քլինքը, քաղաքացիական հասարակության անդամներ: Վերջիններս ներկայացրել են իրենց տեսակետները և իրենց կողմից կատարված քայլերը՝ աջակցելու ՀՀ կառավարությանը խնդիրը հասցեագրելու ուղղությամբ:

Հայկական պատվիրակությունը որպես բանախոս մասնակցել է նաև Կրթության բազմամյա ֆինանսավորման բարձրաստիճան պանելային քննարկմանը, որի ընթացքում ներկայացրել է ՀՀ փորձը:

Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունն ունեցել է նաև մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հարցերով տնօրեն Ֆիլիպե Լեկլերկի հետ և քննարկել համագործակցության հետագա հեռանկարները:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: