• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ԱՄԿ գլխավոր տնօրեն Ժիլբեր Հունգբոյին հանձնեց Հայաստանի կողմից ԱՄԿ թիվ 190 «Բռնության և ոտնձգության մասին» կոնվենցիայի վավերագրի բնօրինակը

04 դեկտեմբերի, 2025

2025թ․ դեկտեմբերի 4-ին Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Ժիլբեր Հունգբոյին ի պահ հանձնեց ԱՄԿ թիվ 190 «Բռնության և ոտնձգության մասին» կոնվենցիայի վավերագրի բնօրինակը։

Արարողությանը հաջորդած հանդիպմանը դեսպան Տոլմաջյանն ընդգծեց, որ այս կարևոր քայլը արտահայտում է Հայաստանի անշեղ հանձնառությունը՝ ապահովելու արժանապատվություն, հավասարություն և անվտանգություն աշխատանքի աշխարհում։ Նա շեշտեց, որ ոչ մի աշխատող չպետք է բախվի բռնության կամ ոտնձգության, իսկ մարդկանց նման երևույթներից պաշտպանելը կարևոր է ներառական և արդար հասարակություններ կառուցելու համար։

Դեսպան Տոլմաջյանը հավելեց, որ այս կարևոր կոնվենցիան վավերացնելով՝ Հայաստանը վերահաստատում է իր նվիրվածությունը գենդերային հավասարության առաջմղմանը, հիմնարար իրավունքների պաշտպանությանը և այնպիսի աշխատանքային միջավայրերի ձևավորմանը, որտեղ գերակշռում են հարգանքն ու արդարությունը։ Նա նշեց, որ Հայաստանը պատրաստ է սերտորեն համագործակցել ԱՄԿ և միջազգային այլ գործընկերների հետ՝ այս հանձնառությունը վերածելու գործնական քայլերի և նպաստելու արժանապատիվ աշխատանքի համաշխարհային մշակույթի առաջմղմանը։

ԱՄԿ գլխավոր տնօրեն Ժիլբեր Հունգբոն ջերմորեն ողջունեց Հայաստանի կողմից կոնվենցիայի վավերացումը՝ նշելով․ «Այս կարևոր քայլով Հայաստանը հստակ ուղերձ է հղում, որ բռնությունն ու ոտնձգությունը չունեն աշխատանքի աշխարհում։ Վավերացումը կուժեղացնի բոլոր աշխատողների և աշխատանքի աշխարհում ներգրավված այլ անձանց պաշտպանությունը։ ԱՄԿ-ն պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի կառավարությանը՝ գործատուների և աշխատողների կազմակերպությունների հետ միասին, ապահովելու այս պատմական կոնվենցիայի արդյունավետ իրականացումը»։

Թիվ 190 կոնվենցիան ընդունվել է 2019 թվականին և հանդիսանում է առաջին միջազգային շրջանակը, որը նպատակ ունի կանխել և վերացնել բռնությունն ու ոտնձգությունը, ներառյալ՝ գենդերային, աշխատանքի աշխարհում, և պաշտպանել բոլոր աշխատողների ու աշխատանքի աշխարհում ներգրավված այլ անձանց արժանապատվությունն ու իրավունքները։ Հայաստանը դառնում է 54-րդ ԱՄԿ անդամ պետությունը, որը վավերացնում է կոնվենցիան։

https://www.ilo.org/resource/news/armenia-ratifies-ilo-convention-violence-and-harassment

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: