• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանին

08 հոկտեմբերի, 2025

2025թ-ի սեպտեմբերի 8-ից հոկտեմբերի 8-ը Ժնևում տեղի ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 60-րդ նստաշրջանը։

 

Նստաշրջանի ինտերակտիվ երկխոսությունների շրջանակներում ներառված էին ճշմարտության, արդարության, փոխհատուցման և չկրկնման երաշխիքների, վարձկանների կիրառման, կամայական կալանավորումների, անվտանգ խմելու ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների իրավունքի, բռնի և հարկադիր անհետացման և այլ թեմաների շուրջ քննարկումներ:

 

ՄԻԽ-ն անդրադարձավ նաև առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակներին։ Պակիստանի ու Քուվեյթի պահանջով՝ ՄԻԽ նախագահությունը հրավիրեց հրատապ քննարկում՝ Իսրայելի կողմից Կատարում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ իրականացված հարձակման թեմայով:

 

ՀՀ մշտական ներկայացուցչությունը նստաշրջանի ընթացքում հանդես եկավ 38 ելույթով, ինչպես նաև միացավ 17 համատեղ հայտարարության։

 

ՀՀ մշտական ներկայացուցչության ելույթներում անդրադարձներ կատարվեցին Հայաստանի ու Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերին, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ ներառյալ TRIPP նախագծին։ Միևնույն ժամանակ վերահաստատվեց, որ խաղաղությունը պետք է համապարփակ կերպով հասցեագրի բոլոր մարդասիրական հարցերը, այդ թվում՝ Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը։ Ընդգծվեց նաև, որ Հայաստանը հանձնառու է տարածաշրջանում արդար խաղաղության, անվտանգության ու կայունության հաստատմանը։

 

ՀՀ մշտական ներկայացուցչության ելույթներում ներկայացվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման բնագավառում արձանագրված առաջընթացն ու ձեռքբերումները՝ ներառյալ  խաղաղության կառուցման գործում երիտասարդների մասնակցության, գենդերային հավասարության, տարեցների իրավունքների, կլիմայական, ինչպես նաև սոցիալական բարեփոխումները։

 

Հայաստանը համահեղինակեց մի շարք բանաձևեր՝ այդ թվում տարեցների, անվտանգ խմելու ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների իրավունքի, մահապատժի վերացման, ՄԱԿ-ի հետ համագործակցության, ազգային մեխանիզմների աջակցության և տեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման վերաբերյալ բանաձևերը:

 

ՄԻԽ60-րդ նստաշրջանի շրջանակներում ընդունվեց Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցը։

 

ՄԻԽ հաջորդ՝ 61-րդ նստաշրջանը կմեկնարկի 2026թ-ի փետրվարին:

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: