• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում Ժնևում

24 ապրիլի, 2025
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում Ժնևում

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի ունեցավ հոգևոր արարողություն՝ Շվեյցարիայում Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդական տեղապահ, Հոգեշնորհ Տ. Գուսան Վարդապետ Ալճանյանի հանդիսապետությամբ։ Վարդապետը կատարեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ և հանդես եկավ օրվա խորհրդին նվիրված պատգամով։


Հոգևոր արարողությանը հաջորդեցին երաժշտական կատարումներ, որի ընթացքում հնչեցին Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները:


Միջոցառումը շարունակվեց եկեղեցու մերձավորությամբ գտնվող Հայաստանի հրապարակում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ, որտեղ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն։


Հիշատակի միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Շվեյցարիայի Հայոց միության (UAS) ներկայացուցիչ Արազ Գաբրիելը և Շվեյցարիայի հայկական և հայասեր կազմակերպեւթյունների խորհրդի (CAAS) ներկայացուցիչ Վիգեն Բայրամյանը։


Դեսպան Հասմիկ Տոլմաջյանն իր խոսքում ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչումը հարգանքի տուրք է մեկուկես միլիոն զոհերի հիշատակին,  համերաշխություն՝ անասելի տառապանքների միջոց անցած վերապրողների և նրանց զավակների հանդեպ։ Ոգոկոչումը կարևոր է նաև մոռացումի, անպատժելիության դեմ պայքարելու և հատկապես նոր ոճիրների գործումը կանխարգելելու համար, որի նպատակով Հայաստանն իր կարևոր նպաստն է բերում միջազգային հավաքական ջանքերում։


Դեսպանն իր երախտագիտությունն  արտահայտեց բոլոր նրանց, ովքեր մեր ժողովրդի կողքին էին և համերաշխության ձեռք մեկնեցին պատմության փորձության այդ ծանր պահին, այն բոլոր երկրներին, որոնք իրենց հյուրընկալ հողում ապաստան և վերընձյուղման հնարավորություն տվեցին մեր բազմահազար վերապրյալ հայրենակիցներին՝ առանձնակի ընդգծելով շվեյցարացի քաղաքական, հասարակական, հոգևոր, հումանիստ բազմաթիվ գործիչների անձնուրաց դերակատարությունը։


Դեսպանը նշեց, որ հայ ժողովրդի վերածնումը, Հայաստանի անկախ պետականության վերակագնումը՝ ի հեճուկս ոճրի հեղինակների բնաջնջման ծրագրերի, լավագույն տուրքն են անմեղ նահատակների հիշատակին։ Խաղաղ, անվտանգ, կենսունակ և զարգացած Հայաստանի Հանրապետությունը նաև երաշխիք է՝ թույլ չտալու համար ողբերգության կրկնությունը։ Մեջբերելով Չարենցի խոսքերը՝ դեսպանը կարևորեց աշխարհասփյուռ հայության միասնականությունն ու համախմբումը Հայոց անկախ պետության կողքին՝ ի նպաստ նրա անվտանգության, խաղաղ զարգացման և հարատևության։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: