• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Ժնևի համալսարանում մասնակցեց Հայագիտության միջազգային ընկերակցության 16-րդ գլխավոր համաժողովին

09 հունվարի, 2025
Հունվարի 9-ին Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Ժնևի համալսարանում մասնակցեց Հայագիտության միջազգային ընկերակցության 16-րդ գլխավոր համաժողովին:
Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում դեսպան Տոլմաջյանն ընդգծեց տարբեր աշխարհամասերից ժամանած և միջազգային առաջնակարգ համալսարններն ու լեզվագիտական հաստատությունները ներկայացնող շուրջ յոթ տասնյակ հայագետների մասնակցությամբ համաժողովի կարևորությունն ինչպես հայագիտական ուսումնասիրությունների զարգացման և հարստացման, այնպես էլ` միջմշակութային երկխոսության և ժողովուրդների միջև կապերի ամրապնդման առումով:
Դեսպան Տոլմաջյանը նշեց, որ Հայաստանն, իր բազմահազարամյա պատմության ընթացքում, տեղակայված լինելով Եվրոպան և Ասիան միմյանց կապող առևտրային ճանապարհների վրա՝ Միջագետքի, Իրանի, հունահռոմեական, բյուզանդական և արաբական աշխարհների խաչմերուկում, ոչ միայն կարողացել է պահպանել իր ինքնությունն ու քաղաքակրթական ինքնատիպությունը, այլև երկխոսել իրեն շրջապատող մշակույթների հետ:
Դեսպան Տոլմաջյանն ընգծեց, որ ներկայիս մարտահրավերների պարագայում, առավել քան երբևէ կարևորվում է ուսումնասիրել, հասկանալ և փոխանցել այն պատմությունը, մշակույթը և արժեքները, որոնք ձևավորել են հայ ժողովրդին և նպաստել նրա քաղաքակրթության կերտմանը։
«Ձեր գիտական ​​աշխատանքի, հետազոտությունների, ինչպես նաև ակադեմիական կապերի և փոխանակումների միջոցով, որոնց համար այս գիտաժողովն առաջարկում է բացառիկ շրջանակ, դուք կարևոր նպաստ եք բերում այս հավաքական հիշողության պահպանմանը, զարգացմանը, հանրահռչակմանը և գալիք սերունդներին նրա փոխանցմանը», - նշեց նա:
Դեսպանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանման և էթնիկ զտման արդյունքում ոչնչացման սպառնալիքի տակ հայտնված Լեռնային Ղարաբաղի հարուստ մշակութային ժառանգությանը։ Ընդգծեց, որ նյութական մշակութային ժառանգությունից բացի, այսօր վտանգված է նաև ոչ նյութական ժառանգությունը՝ Արցախի բարբառը, երգերը, պարերը, ծեսերը և ավանդույթները:
Միևնույն ժամանակ, դեսպան Տոլմաջյանն ընդգծեց, չնայած դժվարին փորձություններին, հայ ժողովրդի՝ տոկունությունը պահպանելու, արարելու, ստեղծագործելու և առաջ ընթանալու աննկուն կամքն ու ոգին։
Ամփոփելով՝ դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց Ժնևի և Լոզանի համալսարաններին՝ եռօրյա գիտաժողովի հյուրընկալման, Ժնևի համալսարանի հայագիության ամբիոնի ղեկավար և Հայագիտության միջազգային ընկերակցության նախագահ Վալենտինա Կալզոլարիին՝ կազմակերպական կարևոր ջանքերի, ինչպես նաև բոլոր բանախոսներին՝ Հայաստանի և նրա հարուստ մշակույթի, պատմության, գրական և լեզվական ժառանգության մասին գիտելիքների և ուսումնասիրությունների հարստացման գործում ունեցած արժեքավոր ավանդի համար: Նա առանձնահատուկ արժևորեց նաև միջազգային հայագիտական կենտրոնների՝ հայաստանյան գիտական, ակադեմիական և մշակութային հարստությունների հետ հաստատված սերտ գործընկերությունը՝ ընդգծելով նաև դրա կարևորությունը մեր ժողովուրդների և երկրների միջև միջմշակութային կապերի ամրապնդման գործում:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: