Հյուպատոսական հաշվառում
ՀՀ տարածքից դուրս 6 ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ 6 ամսից ավելի ժամկետով բնակվող ՀՀ քաղաքացին պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել ՀՀ համապատասխան դեսպանությանը հյուպատոսական հիմնարկին:
ՀՀ քաղաքացիները կարող են դիմել և ստանալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր տեսակի հյուպատոսական ծառայությունները՝ անկախ հյուպատոսական հաշվառման կանգնած լինելու հանգամանքից:
Հյուպատոսական հաշվառման կանգնելու համար անհրաժեշտ է դիմել մոտակա ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ: